ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Թանգարանների աշխատանքային ժամերը

Թանգարանների աշխատանքային ժամերը
21.04.2015 | 16:46

ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա հրամանի` նախարարության համակարգի բոլոր թանգարաններում 2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 10:00-18:00-ն սահմանվել են աշխատանքային ժամեր, իսկ 2015 թվականի ապրիլի 30-ը` սահմանվել ոչ աշխատանքային օր: Թանգարաններն այցելուներին կներկայանան ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ հատուկ ծրագրերով:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ